Organized by Tufenkian Foundation
Team Members
Fundraise
Story
My birthday wish this year is to help raise funds for Family and Community NGO (FAC). Established by the Tufenkian Foundation, Family and Community NGO has been working over the last 20 years to develop the potential of vulnerable children and their families. They now serve 450 children and their families annually at five centers in the Armavir, Tavush, and Shirak regions, including those displaced and affected by the 2020 Artsakh War.
Currently, FAC is just over $4,000 shy of reaching their goal of $18,000 - which will ensure that ALL 450 children at Family and Community’s five centers across Armenia are given the opportunity to see and engage outside of their own communities. My goal of $2,000 will guarantee the spots of 50 kids who will be able to enjoy these services and experience Armenia.
As a recently repatriated Armenian, the most memorable experiences for me have been the many sites and places I have visited across the country and the wonderful people I've met during those adventures. My experiences while hiking, mountain climbing, attending events, visiting museums, site-seeing, and weekend getaways to picturesque parts of Armenia have awakened a deeper appreciation and connection to my homeland.
Let's help these kids connect to their heritage and give them uplifting experiences that they will cherish for a lifetime. Let's give them a better reason to become conscious and positive contributors of Armenia.
Նրանք ովքեր այցելել կամ ապրում են Հայաստանում լավ գիտեն, որ այստեղ գտնվում են աշխարհի ամենահիասքանչ մշակութային ժառանգության վայրերից մի քանիսը. հազարամյա եկեղեցիներ ու հուշարձաններ, սքանչելի լեռնաշղթաներ ու տեսարաններ: Հայաստանի հարուստ ժառանգությունն ու տպավորիչ տեսարանները հիացմունք են ներշնչում և հնարավորություն են տալիս հայ ժողովրդին առնչվելու իրենց պատմությանն ու մշակույթին:
Ցավոք, Հայաստանում շատ երեխաներ երբեք չեն կարող զգալ իրենց մշակույթի հարստությունն ու գեղեցկությունը, նույնիսկ երբ դա շատ մոտ է իրենցից: Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում յուրաքանչյուր երրորդ երեխան ապրում է աղքատության մեջ։
Վերջին 20 տարիների ընթացքում «Ընտանիք և համայնք» ՀԿ-ն աշխատում է զարգացնել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների ներուժը: Նրանք աշխատում են 450 երեխայի և նրանց ընտանիքների հետ Արմավիրի, Տավուշի և Շիրակի մարզերում գտնվող հինգ կենտրոններում: Այս երեխաներից և ընտանիքներից կան նաև 2020 թվականի Արցախյան պատերազմից տեղահանվածներ և տուժածներ:
«Ընտանիք և համայնք»-ի երեխաները մասնակցում են տիկնիկային թատրոնի, նկարչության, երգի, պարի, խեցեգործության, գորգագործության խմբակներին։ Նրանք նաև այցելում են թանգարաններ և մշակութային վայրեր, գնում են համերգների, մասնակցում են հանգստի և ամառային ճամբարների։ Ճիշտ դաստիարակության դեպքում այս երեխաները բարգավաճում են և դառնում են ինքնաբավ, Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման գործում օգտակար քաղաքացիներ:
Ընդամենը 10 ԱՄՆ դոլարով կարող եք հնարավորություն տալ մեկ երեխային այցելելու տեսարժան վայրեր, ցուցահանդեսներ, թանգարաններ և մասնակցելու մշակութային միջոցառումների և էքսկուրսիաների, որոնք այս երեխանները այլապես հնարավորություն չէին ունենա վայելելու: Մեր 18.000 ԱՄՆ դոլարի թիրախը «Ընտանիք և համայնք»-ի բոլոր 450 երեխաներին հնարավորություն կտա տեսնելու և ծանոթանալու իրենց համայնքներից դուրս Հայաստանի որոշ հատվածների հետ:
Սա չափազանց դժվար տարի էր Հայաստանի և Արցախի բազմաթիվ երեխաների համար: Եկեք նրանց հնարավորություն տանք ունենալու ինչ-որ ոգևորող և գեղեցիկ հիշողություններ, որոնք նրանք կփայփայեն իրենց ողջ կյանքի ընթացքում: